«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը կարող է դիտարկել ակումբը վաճառելու տարբերակը։
Նման որոշում կարող է կայացվել՝ կապված Եվրոպայի Սուպերլիգայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ․ ՄՅՈՒ-ն հիմնադիր 12 ակումբների թվում է։
Ինչպես գրում է Daily Mail-ի լրագրող Մայք Քիգանը՝ հիմա բոլորը մատնացույց են անում այն, որ Գլեյզերները իրոք կարող են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։
Գլեյզերները ՄՅՈՒ-ն գնել էին 2005 թվականին 790 մլն ֆունտով։