Այսօր Մադրիդի դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին խոչընդոտել Սուպերլիգայի ստեղծմանը։
Այս տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է Reuters-ի լրագրող Սայմոն Էվանսը, որը նիստից հետո ծանոթացել է փաստաթղթերին։
Նա նշել է նաև, որ դատարանը նաև որոշել է, որ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չպետք է պատժամիջոցներ կիրառեն ակումբների ու խաղացողների դեմ քանի դեռ դատարանը լիովին չի քննել Սուպերլիգայի գործը։
Լրագրողը նաև գրում է, որ այս ամենից հետո, իհարկե, ակնհայտ հարցեր կծագեն, թե մադրիդյան դատարանն ինչ լիազորություններ ունի ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նկատմամբ։