ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը մտադիր չէ չեղարկել ֆինանսական fair play համակարգը, բայց նախատեսում է կարգավորել դրա որոշ մասեր:
«Ես շատ եմ կարդացել, որ մենք կչեղարկենք ֆինանսական fair play-ը: Ես անկեղծ կլինեմ. մենք չենք չեղարկի ֆինանսական fair play-ը: Դա երբեք չի պատահի, բայց մենք պետք է հարմարվենք նոր իրականությանը և համակարգի որոշ մասեր կարգավորենք, և մենք դա կանենք»,- մեջբերում է Չեֆերինին ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը, որն անցկացվելու է 2024 թվականին։