Ամերիկյան JP Morgan Chase ֆինանսական հոլդինգը հաստատել է իր մասնակցությունը Եվրոպայի Սուպերլիգայի նախագծին։
«JP Morgan-ի ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով հաստատել է մասնակցությունը»,-Reuters գործակալությանն է մեջբերում Calcio e Finanza-ն։
Նշվում է, որ կազմակերպությունը կֆինանսավորի Սուպերլիգան։ Սպասվում է, որ սկզբնական փուլում մրցաշարի եկամուտները կհասնեն 10 միլիարդ եվրոյի։
Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբ արդեն հաստատել է իր մասնակցությունը նոր մրցաշարին։