Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում տեղի ունեցավ Նիդերլանդների Գավաթի եզրափակիչ «Այաքս»-«Վիտես» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ամստերդամցիների՝ 2-1 հաշվով հաղթանակով։
23-րդ րոպեին «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը բացեց հանդիպման հաշիվը։ 8 րոպե անց հյուրերի հարձակվող Լուա Օպենդան հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Յակոբ Ռասմուսենը խախտեց կանոնները Անտոնիի նկատմամբ և ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
«Այաքսին» հաղթանակ պարգևեց հարձակվող Դավիդ Ներեսը՝ մրցակցի դարպասը գրավելով 91-րդ րոպեին։
Այս կերպ, «Այաքսը» դարձավ Նիդերլանդների Գավաթի 20-ակի հաղթող։