Այս գիշեր եվրոպական գրանդ ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։
Հայտարարվել է նաև եվրոպական Սուպերլիգայի ձևաչափը, որին միացան աշխարհի 12 լավագույն ակումբներ:
✅ Մասնակից 20 ակումբ, 15 հիմնադիր ակումբ (որոնցից 12-ն արդեն հայտնի են) և հինգ թիմ, որոնք որակավորվելու են՝ ելնելով նախորդ մրցաշրջանի արդյունքներից:
✅ Հանդիպումները կանցկացվեն շաբաթվա կեսին, մրցաշարի մասնակիցները կշարունակեն մրցել իրենց ազգային լիգաներում, կպահպանվի ավանդական օրացույցը:
✅ Մրցաշարը մեկնարկում է օգոստոսին, մասնակիցները բաժանվելու են երկու խմբի՝ 10 թիմերից բաղկացած, տնային և արտագնա խաղեր, յուրաքանչյուր խմբից երեք թիմ ավտոմատ կերպով անցնելու է քառորդ եզրափակիչ: Չորրորդ և հինգերորդ թիմերը կխաղարկեն քառորդ եզրափակիչների ուղեգրերը փլեյ-օֆֆում:
✅ Եզրափակչից առաջ թիմերը կանցկացնեն երկուական հանդիպում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսին՝ չեզոք խաղադաշտում: