Այս գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։
Daily Mail-ը պնդում է, որ «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը կդառնա նոր մրցաշարի նախագահ: Փոխնախագահներն են «Լիվերպուլի» ներկայացուցիչ Ջոն Հենրին, Ջել Գլեյզերը («Մանչեսթեր Յունայթեդ») և Սթեն Կրոնկեն («Արսենալ»):
«Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը» կլինեն Սուպերլիգայի հիմնադիր ակումբները։ Եվս 3 թիմ առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ կմիանա նրանց, իսկ մեկնարկը կլինի այն ժամանակ, երբ հնարավոր է։