«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի քննադատությանը, ում նախկինում նա մարզել է։
«Ես ցանկանում եմ ասել, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում: Այնպես որ, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում: Բոլորովին էլ հետաքրքիր չէ»,- մեջբերում է պորտուգալացի մասնագետին Goal-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին համեմատել է իր նախորդ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ով այժմ գլխավորում է «Տոտենհեմը»: Մանրամասներն՝ այստեղ։