«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին համեմատել է իր նախորդ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ով այժմ գլխավորում է «Տոտենհեմ»:
«Սուլշերի հետ ամեն ինչ այլ է, նա չէր գնա խաղացողների դեմ: Նա կարող է խաղացողին չընդգրկել թիմի կազմում, բայց երբեք չի անտեսի նրան, կարծես խաղացողն այլևս գոյություն չունի: Սա է տարբերությունը Մոուրինյուի և Սուլշերի միջև:
Կար ժամանակ, երբ ես լավ հարաբերություններ ունեի Ժոզեի հետ, և բոլորը դա տեսնում էին: Եվ հետո գալիս է հաջորդ օրը, և դուք չեք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Ես այս տարօրինակ պատմության միջով անցա Մոուրինյուի հետ և չեմ կարող բացատրելդա, քանի որ ինքս չեմ հասկանում», — մեջբերում է Պոգբային Sky Sports-ը:
Մոուրինյոն գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-ից 2018 թվականներին: Նրա գլխավորությամբ «կարմիր սատանաները» հաղթեցին Եվրոպա լիգան և նվաճեցին Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը: