Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Էվերթոնն» ու «Տոտենհեմը» փոխանակեցին 2-ական գնդակ:
Խաղակեսերից յուրաքանչյուրում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Թիմերի կազմերում դուբլերի հեղինակներ դարձան Գիլֆի Սիգյուրդսոնն ու Հարի Քեյնը:
Այս ոչ-ոքիից հետո «Տոտենհեմը» 50 միավորով 7-րդն է, իսկ «Էվերթոնը» 49 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, սակայն Մոուրինյոյի թիմը մրցակցի համեմատ մեկ խաղ ավել է անցկացրել: