«Մանչեսթեր Սիթին» քննարկում է թիմն ամառային տրանսֆերային պատուհանում ուժեղացնելու ծրագրերը: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքացիների» հիմնական թիրախը դարձավ «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գիլիշը: Ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել նաև ՄՅՈՒ-ն, սակայն Մանկունիացիները չեն պատրաստվում պահանջվող գումարով ձեռք բերել Գրիլիշին: «Սիթին» մտադիր է օգտվել այս տարբերակից և պատրաստ է մեծ գումար վճարել Բիրմինգհեմյան թիմի ավագի համար:
Գրիլիշը «Ասթոն Վիլլայի» սան է և պաշտպանում է ակումբի գույները 2012 թվականից: