Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Շիրակ 2-»-ը սեփական հարկի տակ ընդունեց չեմպիոնության համար պայքարող «Վեսթ Արմենիային»:
Հյուրերը խաղակեսերից յուրաքանչյուրում 2-ական գնդակ ուղարկեցին Գյումրիի թիմի դարպասը. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերգեյ Օրլովը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միհրան Դերմենջյանը:
Այս հաղթանակից հետո «Վեսթ Արմենիան» ունի 40 միավոր և 1 միավոր է զիջում «Սևանին»: