«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի հաջորդ փուլ դուրս գալու շանսերի մասին:
«Երբ դու պարտվում ես 1: 3 հաշվով, թվում է, որ արդեն դուրս ես մնացել, ուստի մենք կորցնելու ոչինչ չունենք: Հենց նման մտքերով ենք մենք մոտենում այս հանդիպմանը:
Եթե մենք կարողանանք ավելի սուր խաղալ, քան Մադրիդում, ապա շանսեր կունենանք: Իհարկե ամեն ինչ շատ դժվար է , հատկապես առանց երկրպագուների: Մրցաշրջանի որոշիչ մասը հիմա է, և ես վստահ եմ, որ «Ռեալը» «Բարսայի» խաղից հետո չի հոգնել, այլ հակառակը՝ մոտիվացված կլինի։» — մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Lիվերպուլ»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։