«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիր Մասիմիլիանո Ալեգրին ակումբի նախագահ Անդրեա Անյելիին խորհուրդ է տվել ազատվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։ Այս տեղեկությունը հայտնում է La Repubblica-ն։
«Յուվեի» նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Ռոնալդուն արգելափակում է մյուս խաղացողների ու ակումբի աճը։ Ալեգրին նաև կարծում է, որ «Յուվեն» դարձել է Ռոնալդուի պատանդը։
Պորտուգալացու գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվական։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Ալեգրին մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն։