«Ռոման» պատրաստվում է խզել պայմանագիրը կիսապաշտպան Խավիեր Պաստորեի հետ: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը:
Խաղացողն ինքը նույնպես պատրաստ է հեռանալ հռոմեական ակումբից, եթե այլ թիմերից առաջարկներ ունենա:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պաստորեն հետաքրքրված է MLS տեղափոխությամբ: