Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դժգոհ է այն հանգամանքից, որ «Շալկե 04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը պատրաստվում է տեղափոխվել «Բավարիա», հաղորդում է Sport Bild-ը:
«Երիտասարդ ֆուտբոլիստը պետք է շատ խաղաժամանակ ստանա, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին: Մյունխենյան ակումբում դրա հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:
Նոյերը «Բավարիայի» հիմնական դարպասապահն է և նա չի զիջի իր դիրքերը:
Նյուբելը պետք է լավ մտածի»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 23- ամյա դարպասապահը այս մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Բավարիա» ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: