Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս հաղթել է «Ֆիորենտինային»՝ 3-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 13-րդ րոպեին բացել է «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան։ Առաջին կեսի վերջնամասում Սապատան դուբլ է ձևակերպել։ 57-րդ րոպեին «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչը մեկ գնդակ ետ է բերել։ 9 րոպե անց Վլախովիչը դուբլ է ձևակերպել՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
Հաղթական գնդակը հեղինակել է Յոսիպ Իլիչիչը՝ 70-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» 61 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ֆիորենտինան» 30 միավորով 15-րդ տեղում է։