«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը, ամփոփելով «Ուրալի» հետ այսօր անցկացրած խաղը, կարծիք է հայտնել նաև թիմի հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի մասին։
«Զախարյանը կարևոր խաղացող է մեզ համար, նա կարող է խաղալ թե՛ վինգերի դիրքում, թե՛ ութ համարի։ Ավելին, նա մեծացել է մեր ակադեմիայում, ինչի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Շվարցը։
Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ Զախարյանը դարձել է գոլի հեղինակ։