ԱՊԼ 31-րդ տուրում «Վեսթ Հեմն» ընդունել էր «Լեսթերին» ու հաղթանակի հասավ 3-2 հաշվով։
29-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ջեսի Լինգարդը, որը 44-ին կրկնապատկեց այն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին Բոուենը հաշիվը դարձրեց խոշոր։
«Լեսթերի» կազմում 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իհենաչոն, որը հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին դուբլ ձևակերպեց։
Հյուրերին ավելին անել չհաջողվեց։
«Վեսթ Հեմը» 55 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, իսկ «Լեսթերը»՝ 56 միավորով 3-րդ։