Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել է «Բարսելոնային»։ Առաջին կեսից հետո տանտերերն առջևում են 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 13-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Կարիմ Բենզեման, իսկ 28-րդ րոպեին Տոնի Կրոսը տուգանայինից կատարած հարվածով կրկնապատկեց այն։
Հանդիպումն անցկացվում է Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։