ԱՊԼ 31-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-4 հաշվով։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Կայ Հավերցը, իսկ երկու րոպե անց նրա փոխանցումից հետո Պուլիշիչը կրկնապատկեց այն։ 30-րդ րոպեին Զուման հաշիվը դարձրեց խոշոր։
78-րդ րոպեին Պուլիշիչը դուբլ ձևակերպեց։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Բենտեկեն։
«Չելսին» 54 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Քրսիթալ Փելասը»՝ 38 միավորով 13-րդ։