Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները:
Այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ:
Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը: