Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այժմ պայքարի մեջ են 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ հանդես են գալիս Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը:
Պոկում վարժությունում Հակոբը ցույց տվեց 160 կգ արդյունք, իսկ Դավիթը՝ 165 կգ:
Վարժությունից հետո Հակոբը 7-րդն է, իսկ Դավիթը՝ 5-րդը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արթուր Բաբայանը 167 կգ արդյունքով 3-րդն է:
Պոկում վարժությունում 180 կգ-ով հաղթեց Անտոն Պլիսնոյը:

























































