Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքար մեջ մտավ 18-ամյա Լիանա Գյուրջյանը:
81 կգ քաշային կարգում ԵԱ բրոնզե մեդալակիր դարձավ Լիանա Գյուրջյանը: Լիանան փայլեց հրում վարժությունում:
Պոկում վարժությունում Լիանան 6-րդն էր՝ 98 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 129 կգ-ով երկրորդն էր:
Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինուհի Ալինա Մարուշչակը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում Լիանան կրկին երրորդն էր: