Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր հարթակ են դուրս եկել 81 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում է նաև Եվրոպայի Մ-20 տարեկանների չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
Պոկում վարժությունում Լիանան ցույց տվեց 98 կգ ու վարժությունից հետո 6-րդն է:
Պոկում վարժությունում 109 կգ հաղթող դարձավ Ալինա Մարուշչակը:
Երրորդ հորիզոնականին Գյուրջյանը պարտվեց 2 կգ-ով:
Առջևում հրում վարժությունն է: