Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի՝ տեղի «Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու համար: Մանրամասներն՝ այստեղ։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման հետ կապված։
«Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանանարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով:
ՀՖՖ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։