Եվրոպայի 2020 թ. առաջնության խաղերը, որոնց մի մասը պետք է անցկացվեն Իսպանիայում, կարող են Բիլբաոյից տեղափոխվել այլ քաղաք:
Ըստ Bild-ի ՝ «Սևիլյան» հավակնում է անցկացնել այս առաջնության հանդիպումները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է զրկել Բիլբաոյին առաջնության հանդիպումները անցկացնելու իրավունքից` կորոնավիրուսի խիստ սահմանափակումների պատճառով:
Անդալուսիայում հակակորոնավիրուսային միջոցառումներն ավելի լոյալ են, ինչը թույլ կտա հանդիսատեսին մուտք գործել տրիբունա: Հիշեցնենք, որ սա մրցաշարի կազմակերպիչների հիմնական պահանջն է: