Ապրիլի 13-ից 15-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Պատանեկան հավաքական են հրավիրել նաև «Ուրարտուի» 4 ֆուտբոլիստներ՝ Լևոն Բաշոյանը, Ալիկ Հովհաննիսյանը, Էդիկ Վարդանյանը և Հայկ Ղազարյանը։
«Ուրարտուն» հաջողություն է մաղթում իր ֆուտբոլիստներին։