Vbet ՀՊԼ 19-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Վանին»։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 էր։ Նախ հանդիպման մեկնարկային րոպեներին հյուրերը կարողացան հաշվի մեջ առաջ անցնել Աջումանիի գոլի շնորհիվ։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը հանդիպման 34-րդ րոպեին՝ Ալեքսանդր Կարապետյանի գեղեցիկ գոլի շնորհիվ։