Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. Առաջնության հանդիպումները կանցկացվեն հանդիսատեսի ներկայությամբ: Այս մասին հաղորդվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:
«Ես հատկապես շնորհակալ եմ առողջապահության նախարարին, որը պատասխանատու է այս որոշման համար», — ասել էՖեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան: Նա նաեւ նշել է, որ ֆեդերացիան շարունակելու է աշխատել անմիջապես նախարարության հետ: «Մենք ազդանշան ենք ստացել այն մասին, որ համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, որը մենք անմիջապես կփոխանցենք ՈւԵՖԱ-ին», — ավելացրել է Գրավինան:
Եվրո-2020-ի ընթացքում Հռոմում տեղի կունենան խմբային փուլի երեք հանդիպումներ. Թուրքիա — Իտալիա, Իտալիա — Շվեյցարիա և Իտալիա — Ուելս, ինչպես նաև քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներից մեկը: