ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Գավաթի և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ շրջանի բոլոր մրցափուլերի խաղային օրերը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հաստատվել է նաև 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ շրջանի 21-րդ մրցափուլի, մի քանի հետաձգված հանդիպումների և VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների օրերը և ժամերը: