Կայացել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը:
Եզրափակչի ուղեգրերը կխաղարկեն գործող գավաթակիր «Նոան» ու «Ալաշկերտը», «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, հանդիպումների անցկացման ժամկետները կհաստատվեն ավելի ուշ: