Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» դեմ խաղի սպասումներով.
«Չեմպիոնների լիգան ինձ համար յուրահատուկ մրցաշար է: Մենք այնտեղից դուրս ենք մնացել տարբեր փուլերից և մեծ ցավ ենք ապրել: Աշխարհի չեմպիոն դառնալն այլ հաջողություն է, բայց ինձ համար ակումբային մակարդակով ՉԼ-ն հավասարը չունի: Ինչպես ասվում է ՉԼ-ի օրհներգում, սա լավագույն թիմերի մրցաշարն է:
Բավարիան թոփ ակումբ է, բայց այս պահին մեզ պետք է պահպանել հանգստություն և վստահորեն պատրաստվել մյունխենյան խաղին: Այս խաղին բոլորն անհամբերությամբ են սպասում: Մեզ աներևակայելի խաղ է սպասվում: Մնում է միացնել հեռուստացույցը, իսկ մենք կփորձենք իսկական շոու ապահովել»,-ասել է Մբապեն:
«Բավարիա»-ՊՍԺ խաղը կկայանա ապրիլի 7-ին: