Հաստատվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի խաղացանկը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ՖԱ թիմը հրաժարվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի հետագա մասնակցությունից, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոփոխել է 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ շրջանի խաղացանկը՝ բացառությամբ 19-րդ մրցափուլի։
Ի լրում նշենք, որ նշված փոփոխության համար հիմք են հանդիսացել երրորդ շրջանի ամբողջականության պահպանումը, խաղացանկի խտությունը և հետաձգված խաղերի քանակը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խաղացանկը կազմվել է համաձայն 19-րդ մրցափուլի մրցող զույգերի՝ Բերգերի համակարգով, հետևաբար առանձին վիճակահանության արարողություն տեղի չի ունենա»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։