Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ:
Այսպիսով, «կարմիր սատանաները» 25 միավոր վաստակեցին Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության խաղերում, որոնց ընթացքում թիմը պարտվում էր հանդիպման ընթացքում:
Ըստ Gracenote Live-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ առավելությամբ առաջատար է այդ ցուցանիշով:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «կամային» միավորների քանակով երկրորդ տեղը «Լեսթերն» է, որը վաստակել է 16 միավոր այդպիսի խաղերում: