Նորվեգական «Բուդե-Գլիմտ» ակումբի հարձակվող Կասպեր Յունկերը, ով Նորվեգիայի 2020թ առաջնության գլխավոր ռմբարկուն էր (27 գոլ), տեղափոխվում է ճապոնական «Ուրավա Ռեդս»։ Այդ մասին հայտնում է Transfermakt-ը։
Գործարքի արժեքը կկազմի 2 մլն եվրո։ 27-ամյա դանիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում դարձավ Նորվեգիայի առաջնության լավագույն ռմբարկուն 27 գոլով, իսկ նրա արդեն նախկին թիմը դարձավ չեմպիոն։
Յունկերը 2020/21 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցակում 6-րդ տեղում է, իր ակտիվում ունենալով 40,5 միավոր (գործակիցը՝ 1,5)։
«Ուրավա Ռեդսը» Ճապոնիայի ընթացիկ առաջնությունում 8 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
























































