Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը շուտով կամուսնանա, վստահեցնում է ռուսական «7 օր» պարբերականը:
29-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռն է` Մարիա Յումաշևան:

Հարսանիքը կկայանա հաջորդ տարի, երբ աղջիկն արդեն չափահաս կլինի: Զույգը մտադիր է հարսանեկան արարողությունն անցկացրել Սենտ-Բարտ կղզում:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է աղջկա ընտանիքի անդամների հետ, ու նրանց տարիքային տարբերությունը ոչ մեկի համար խնդիր չէ: