«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին կարող է ուժերը փորձել գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ 40-ամյա մասնագետը «Շեֆիլդի» նոր գլխավոր մարզչի թեկնածուն է: Թերին հետաքրքրված է աշխատել որպես գլխավոր մարզիչ, բայց կարող է մերժել «Շեֆիլդի» առաջարկը, քանի որ ակումբը լուրջ դժվարությունների առաջ է այս մրցաշրջանում:
Այժմ Անգլիայի հավաքականի նախկին ավագը աշխատում է որպես «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնական: