«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում», դիմել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիին, որը հիմա վերականգնվում է վնասվածքից։
18-ամյա կիսապաշտպանը տեսանյութ է հրապարակել, որում վերականգնողական վարժություններ է անում ու գրել է․ «Վերականգնվում եմ, որ շուտով վերադառնամ խաղադաշտ»։
Ռոնալդուն այդ տեսանյութը վերահրապարակել է իր սթորիսում ու գրել․ «Դե, առա՛ջ, Անսու Ֆատի՛։ Դու շուտով կվերադառնաս։ Կանգ մի՛ առ»։
Այս մրցաշրջանում Ֆատին Լա լիգայում «Բարսայի» կազմում մասնակցել է 7 խաղի ու խփել 4 գոլ։ Վնասվածքի պատճառով նա նոյեմբերի 7-ից չի խաղում։