Կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ևս մեկ պատասխան հանդիպում։
«Բավարիան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց շվեդական «Ռոսենգարդին», որին առաջին խաղում 3-0 հաշվով էր հաղթել, և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գերմանական ակումբը կիսաեզրափակչում կհանդիպի «Չելսիի» հետ։
Կիսաեզրափակչի մյուս մասնակիցը կլինի՝ ՊՍԺ/«Լիոն» զույգի հաղթողը։ Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։ Այս զույգի հաղթողին փուլում որպես մրցակից սպասում է կատալոնական «Բարսելոնան» ։
























































