Ապրիլի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա VBet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Արարատ»-«Վեստ Արմենիա» պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Առաջին խմբի առաջատարը հաղթել էր 2:0 հաշվով և պատասխան խաղից առաջ կիասեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրել:
«Վեստ Արմենիան» ֆեյսբուքյան էջի միջոցով երկրպագուներին հրավիրել է գավաթային հանդիպմանը: