Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով կատարում էր ավագի պարտականությունները Ռումինիայի դեմ խաղում, հավաքականի հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով դուրս գալը։ Ցավոք սրտի Հենրիխը չկար, ես դաշտ դուրս եկա ավագի թևկապով։ Շատ ուրախ եմ, որ երեք խաղ անընդմեջ հաղթեցինք։ Որքան գիտեմ, սա պատմական նվաճում է։ Ցանկանում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին։ Ինչ-որ չափով այս դժվար պահին նրանց դեմքին ժպիտ հայտնվեց»,-ասել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Աղբյուր՝ ՀՖՖ