Ավարտվեցին Աշխարհի 2022թ առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները։
Միայն չորս հավաքականներ երեք խաղերից հետո ոչ մի միավոր չեն կորցրել. Հայաստան, Անգլիա, Դանիա և Իտալիա:
Շվեդիան և Շվեյցարիան ունեն յուրաքանչյուրը վեց միավոր՝ ընտրական այս փուլում անցկացրած երկու հանդիպումներում: Մնացած բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ռումինիայի հավաքականին ու հաղթել 3։2 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։