«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2022-ին Գերմանիայի հավաքական հրավիրվելու մասին լուրերը, երբ ավարտին կհասնի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ:
«Ես այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել։ Չգիտեմ, արդյոք ես ուզում եմ ստանալ այս աշխատանքը:
Եթե խոսենք այսօրվա մասին, ապա նման ցանկություն չունեմ։ Հենց հիմա ես միանգամայն երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ, և դա ամենակարևոր բանն է ողջ պատմության մեջ։ Ես նաև չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ես ճիշտ մարդ եմ հավաքականում աշխատելու համար։ Եթե ապագայում այդ հարցը կրկին լինի, ես կմտածեմ։ Բայց ոչ հիմա», – Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։