Ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլը։ Այսօր կայացան վերջին 4 հանդիպումները։
Ռուսաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջեց Դանիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից։ Ռուսաստանի Մ21 հավաքականի մեկնարկային կազմում էին հայազգի երկու ֆուտբոլիստներ՝ Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը։
Զուգահեռաբար անցկացվող խաղում Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիային, ինչը բավական էր, որ Ֆրանսիան դուրս գա փլեյ-օֆֆ:
Արդյունքում, Դանիան 9 միավորով հաղթեց C խումբը, Ֆրանսիան 6 միավորով դարձավ երկրորդը:
Անգլիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Խորվաթիային: Խորվաթների կազմում միակ գոլը խփեց Դոմագոյ Բրադարիչը, ով հանդիպման 91-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, ինչը թույլ տվեց իր թիմին երկրորդ տեղով դուրս գալ Եվրո 2021-ի փլեյ-օֆֆ (գոլերի լավագույն տարբերության շնորհիվ):
Զուգահեռաբար ընթացող խաղում Պորտուգալիան 3: 0 հաշվով հաղթեց Շվեյցարիային և, խմբում գրավելով առաջին տեղը, դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել Նիդերլանդները, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան։