ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն վերանայել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը, որի համաձայն խաղերին թույլատրվում էր ներկա լինել մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:
«Քանի որ համաճարակային իրավիճակը ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ազգային ասոցիացիաներում զգալիորեն տարբերվում է, հանդիսականների թույլատրելի թվի մասին որոշումը պետք է կայացնեն բացառապես տեղի կամ պետական իշխանությունների համապատասխան մարմինները: Հետևաբար, ՈՒԵՖԱ-ի սահմանափակումը՝ մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու թույլատրելու վերաբերյալ, չեղարկվում է:
Այդուհանդերձ, ՈՒԵՖԱ-ն հույս ունի, որ կընդունվեն խելամիտ և պատասխանատու քայլեր, որպեսզի նվազեցվի COVID-19-ով պայմանավորված ռիսկերը ու նաև հաշվի առնվեն տրանսպորտային սահմանափակումները:
Այդ իսկ պատճառով, Գործկոմբ առաջարկել է ուժի մեջ թողնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումն առ այն, որ երկրպագուներին արգելվում է այցելել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի արտագնա խաղերին, մինչև ակումբային մրցաշարերի եզրափակիչներըը, որոնք նախատեսված են 2021 թվականի մայիսին, բայց դրանք չներառված»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ: