Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը նշել է, որ չի զրկի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ավագի թեւկապից: «Յուվենտուսի» հարձակվողը քննադատության ենթարկվեց, երբ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սերբիայի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպման ավարտին (2: 2), դժգոհ լինելով մրցավարի որոշումից ՝ նետել էր ավագի թևկապը ու լքել խաղադաշտը:
«Դա հիասթափության պահ էր: Կրիշտիանուն կմնա թիմի ավագը: Նա օրինակ է բոլորի համար: Եթե նա վիրավորեր մարզչին կամ նրա թիմակիցներին, մենք կմտածեինք ավագին փոխելու մասին, բայց նման բան տեղի չունեցավ:
Նա միշտ ցանկանում է հաղթել, և նա շատ հուզված էր: Ռոնալդուն ամեն ինչ տալիս է իր թիմին:
Խաղից տաս րոպե անց նա հաղորդագրություն էր տեղադրել սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք չի ասում, որ դա հաճելի էր», — Սանթուշին է մեջբերում Football Italia-ն: