Աֆրիկայի ազգերի գավաթի 6-րդ տուրում Եգիպտոսի հավաքականն ընդունել էր Կոմորյան կղզիների ընտրանուն ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
15-րդ րոպեին հաշիվը բացեց Էլ Նենին, ապա 17-րդ րոպեին Շերիֆը կրկնապատկեց հաշիվը։
Հանդիպման վերջակետը դրեց Մոհամեդ Սալահը, որը դուբլ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 21-րդ և 25-րդ րոպեներին։
Եգիպտոսի հավաքականը գլխավորում է մրցաշարի G խմբի աղյուսակը։