«ՖԱ «Նոան» միշտ միանում է տարբեր սոցիալական նախաձեռնությունների և իր ազդեցությունը օգտագործելով փորձում է դրական ներդրում ունենալ ֆուտբոլային, հաճախ նաև ոչ ֆուտբոլային նախագծերին»,- գրում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբն այս անգամ միացել է #Morethanfootball-ին, որը կոչ է անում բոլոր ակումբներին աջակցել կրթական ոլորտին:
«Աշխարհում բազում ֆուտբոլային կազմակերպություններ ամբողջ համաճարակի ընթացքում իրենց աջակցությունն են ցույց տալիս աշակերտներին ամբողջ Եվրոպայում: Մեկնարկել է #Morethanfootball-ի երկրորդ շաբաթը և մենք նույնպես ցանկանում ենք խթանել այս կարևոր նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։