Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում քիչ անց կհանդիպեն Ռուսաստանի և Ֆրանսիայի երիտասարդական հանդիոպումները։
Ռուսաստանի Մ21 հավաքականի մեկնարկային կազմում են հայազգի երկու ֆուտբոլիստներ՝ Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը։
Նշենք, որ այս պահի դրությամբ Ռուսաստանը 3 միավորով C խմբի մրցաշարային աղյուսակում երկրորդն է։ Առաջատարը Դանիայի հավաքականն է՝ 6 միավորով, սակայն դանիացիներն իրենց երկրորդ հանդիպումն արդեն անցկացրել են։ Ֆրանսիայի հավաքականը դեռ միավոր չի վաստակել։
Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ։